Բանախոսության ժամանակ քննարկվել է Երևանի, որպես Խորհրդային Հայաստանի, ապա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի իմաստափոխությունների մի քանի փուլ: Երևանի գլխավոր հատակագիծը (1924) իր հետ բերում է արդիական քաղաքի գաղափարը՝ ի հակադրություն «արևելյան Էրիվանի»: Այն պատում է արդիականացող հասարակության (ժողովրդի) մասին: Հետստալինյան շրջանում և հետխորհրդային առաջին տարիներին Երևանն ապրում է «ազգայնացման» երկու փուլ: Այսօր էլ այն մեծ չափով մնում է խորհրդահայ ինքնության մարմնացում, եթե նույնիսկ այդպես չի ընկալվում, թեև աստիճանաբար կորցնում է այդ նշանակության որոշակիությունը:

ՀՐԱՉ ԲԱՅԱԴՅԱՆ