Categories
Աշխատարաններ

ՏՐԱՄՎԱՅ ՄՈՌԱՑՄԱՆ. ՏՐԱՄՎԱՅԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԵՎԱՆ 30-ԱԿԱՆՆԵՐԻՆ

«Մեկ է՝ նրանք ցնծությամբ եկան. հեղափոխությունը, նոր մարդը, պրոլետարիատը՝ դեպի կոմունիզմ քայլերթող կոփածո լեզվով, մրճապար մարմնով: Երկաթ-մկանն էր նրանց սերմը: Արևն էր նրանց ուտելիքը: Եվ խոհը՝ արարքն էր: Եկան Երևանի բանվորական թաղամասերը գործարաններին կապող տրամվայով, որ հիմնեցին 1933-ին: Ու հիմա, երբ էջ առ էջ թերթում ես գրականության 30-ականները՝ տրամվայի մուտքը Երևան ասես մեսիա լինի, կրոնական խենթացած հեշտանք, ազնվորեն, ռոմանտիզմի չափ տափակ հանձնառություն, կյանքը, կենցաղը վերջնականորեն ծրագրելու, մարդու գործն ու ապրելու իմաստը կարգելու հուն, փրկության ու գալիքի աղանդավոր խորհրդանիշ: Եվ բոլորը նրա երգն են երգում, ծնունդն են փառաբանում, ձայնն են կտցում, երազն են վկայում»:

ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ