Գիլ Բեխեր, Ուրի Բեխեր - Արմա թատրոն, Իսրայել
Երեք բազմադիսցիպլինար պերֆորմանս ՀայԱրտ մշակութային կենտրոնում՝ հատուկ ստեղծված հագուստներով, գլխարկներով, դիմակներով: Մտայնությունը վայրին ու նրա մարդկանց փառաբանող պերֆորմանս ստեղծելն է: Պերֆորմանսները կներառեն թատերական, պարի, ձայնի և վիդեո արվեստի տարրեր՝ ստիպելով մարդկանց մտածել և տեսնել իրենց պատկանող հանրային տարածքը այլ, ավելի բանաստեղծական ձևով: Հանրային տարածքներում ծեսեր իրականացնելը կարևոր գեղարվեստական գործողություն է, որը վերադարձնում է արվեստագետների դերը՝ որպես շամաններ: