Categories
Վիզուալ Արվեստ

ԼՈՏՏԵՆ ՍՏՎԵՐՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնը հրավիրում Է Ձեզ «Լոտտեն ստվերների երկրում». Լ. Ռայնիգեր - անիմացիոն ֆիլմի ավանգարդը (1899-1981) » ցուցահանդեսին, որը գերմանացի կինոռեժիսոր է, անիմացիոն ֆիլմերի և սիլուետային անիմացիայի առաջամարտիկ: Ցուցահանդեսը բազմաէկրան վիդեո ինստալացիա է և եզակի հնարավորություն՝ ծանոթանալու աշխարհում անիմացիայի առաջատար արվեստագետի չափազանց հարուստ և յուրահատուկ ստեղծագործությանը:
Վիդեո ինստալյացիան ներկայացնում է 1926-1955 թվականներին ստեղծված 11 անիմացիոն ֆիլմեր, Լոտտե Ռայնիգերի ստեղծած ուրվանկարային գլուխգործոցները:

Ցուցադրությունը իրականացրել են՝
ՀայԱրտ մշակութային կենտրոնը
SaqAnima վրացական անիմատորների միությունը
Երևանի Գյոթե կենտրոնը
Թյուբինգենի թանգարանը

Ձայնային ինստալյացիայի հեղինակ՝ Գիորգի Կոբերիձե

Ցուցադրության ընթացքում դպրոցականներին նվիրված միջոցառումներին աջակցում է Գերմանիայի դեսպանատունը Հայաստանում:

Վայրը՝ ՀայԱրտ մշակութային կենտրոն
Օրեր՝ մայիսի 17 - հունիսի 17
Ժամեր՝ 11;00 -17:00
Բացումը՝ մայիսի 17, ժամը՝ 19:00