Categories
Փառատոններ Պերֆորմանս

ՓՈԽ

Մասնակցային պերֆորմանս- Սյուզաննա Հակոբյան և Գրիգոր Մուրադյան
FB filter-ը կամ Search Filter-ն օգնում են գտնել մի բան, որը մեզ ավելի անհրաժեշտ է՝ առանց ավելորդ ժամանակ կամ ռեսուրսներ ծախսելու: Ըստ զտման տեսության, սոցիոլոգիայի տեսանկյունից, մարդիկ զարգացնում են հարաբերությունները՝ կիրառելով մի շարք զտիչներ։

Մասնակցային պերֆորմանս- Սյուզաննա Հակոբյան և Գրիգոր Մուրադյան

FB filter-ը կամ Search Filter-ն օգնում են գտնել մի բան, որը մեզ ավելի անհրաժեշտ է՝ առանց ավելորդ ժամանակ կամ ռեսուրսներ ծախսելու:

Ըստ զտման տեսության, սոցիոլոգիայի տեսանկյունից, մարդիկ զարգացնում են հարաբերությունները՝ կիրառելով մի շարք զտիչներ։ Օրինակ՝ սոցիոդեմոգրաֆիական բնութագրերը (sociodemographic characteristics), ինչպիսիք են ֆիզիկական մոտիկությունը, կրթական մակարդակը, սոցիալական դասը, կրոնը և այլ կարևոր գործոններ, որոնց վրա մարդիկ հավանաբար ուշադրություն են դարձնում, քանի որ դրանք վստահություն են առաջացնում։

Մյուս զտիչներից է վերաբերմունքի նմանությունը և փոխլրացումը, ըստ որի մարդիկ հակված են ուրիշներին ավելի գրավիչ համարել, եթե նրանք կիսում են նույն հիմնական համոզմունքներն ու արժեքները, ինչպիսիք են կարիերայի և ընտանիքի կարևորության մասին տեսակետները։ Կոմպլեմենտարությունը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուրն ունի որոշ հատկանիշներ, որոնք բացակայում են մյուսի մոտ և օգնում են միմյանց իրականացնել իրենց ցանկությունները, կարիքները, երազանքները:

Փոխհարաբերությունները փոխվում են ժամանակի ընթացքում՝ տեխնոլոգիաների զարգացմամբ։ Դասակարգային տարբերությունները, կրոնը, ֆիզիկական տարածության հեռավորությունը այլևս խնդիր չեն շփման համար։ Ի հակադրություն այս ամենին ֆիզիկական շփումը, երկխոսությունը մնում է կարևորագույն զգայական ընթացք, որի արդյունքում ստեղծվում է մի նոր բան։

Պերֆորմանսի նկարագրություն
Կախված խնոցին անդադար հարվում էր՝ մինչև մածունը դառնա թան և կարագ: Այնուհետև կարագը քսում էին հացի վրա և տալիս մարդկանց՝ թանի հետ միասին։