Categories
Արդիական

ՀայԱրտը DigiTec 2023 էքսպոյում

ԴԻՋԻԹԵՔ բարձր տեխնոլոգիաների Էքսպոյում առաջին անգամ որպես լիիրավ անդամ ներկայացվեց մշակութային կազմակերպություն՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնը:

Էքսպոյում ՀայԱրտ-ն ունեցել է առանձին տաղավար, սակայն կենտրոնի կողմից ներկայացված ստեղծագործությունները տեղադրվել են նաև տաղավարից դուրս՝ էքսպոյի ողջ տարածքում: Ցուցադրվել են արվեստի, գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտները խաչմերուկում ստեղծված ինտերակտիվ աշխատանքներ, որոնք ստեղծվել են Աննա Ֆրանցի (ԱՄՆ), Ալեքսանդրա Դեմետիևայի (Բելգիա), Նաո Նիշիհարայի (Ճապոնիա) և Սերգեյ Կոմարով/Ալեքսեյ Գրաչյով (Ռուսաստան) զույգի կողմից:

Էքսպոյում ՀայԱրտի գործընկերն էր Cyland Մեդիա արվեստի լաբորատարիան։.

ՀայԱրտը DigiTec 2023-ում։ Լուսանկարներ։