Categories
Artist Talks Աշխատարաններ

ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ. Ժամանակակից Արվեստի Մենակյացը /վիդեո պերֆերմանսներ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնի շրջանակում ՀայԱրտ մշակութային կենտրոնը կազմակերպում է նվիրում-միջոցառում՝ Համլետ Հովսեփյանի վիդեո պերֆորմանսների երեքօրյա չընդհատվող ցուցադրությունը:
Ցուցադրության առաջին օրվա երեկոյան՝ հուլիսի 11-ին, ժամը՝ 19:00-ին կկազմակերպվի զրույց/հանդիպում՝ նվիրված Համլետ Հովսեփյանի հիշատակին: Հավաքվենք, խոսենք մեր ընկերոջ մասին, փորձենք հետադարձ հայացք գցել մեծ արվեստագետի անցած ճանապարհի ու թողած ժառանգության վրա:

«Հայ ժամանակակից արվեստի քառասուն-հիսուն տարվա պատմության մեջ հնարավոր չէ գտնել մեկ ուրիշ արվեստագետ, որի ստեղծած Հայաստանը կարողանար իր մասշտաբայնությամբ, իր ընդգրկումով ու խորությամբ, իր շոշափելի նյութականությամբ համեմատվել աշնակցի Համլետի կերտած երկրի կերպարի հետ։ Մի արվեստագետի, որը ողջ կյանքի ընթացքում խոփի պես խրված լինելով և խոփի պես աշխատելով իր հողում, այդ հողը դարձրեց տեղ, իրական մի ուխտատեղի` ժամանակակից արվեստի միջազգային քարտեզի վրա»: (Նազարեթ Կարոյան)

Բանախոսներ՝
Ընտանիքի անդամներ, արվեստագետների, արվեստի քննադատներ և արվեստասերներ