Categories
Փառատոններ Պերֆորմանս

ԶՏՈՒՄ

The Image of the Future

ԱՐԷ ՓԱՌԱՏՈՆ 2023

«Նորը միշտ իրականանում է ի հեճուկս դրա հավանականության և վիճակագրական օրենքների ստեղծած խոչընդոտների, բոլոր գործնական, առօրյա նպատակների ու որոշակիությունների: Նորը, հետևաբար, միշտ հայտնվում է հրաշքի կերպարանքով։ Քանի մարդը կարող է գործել, նրանից պետք է սպասել անսպասելին, դա նշանակում է, որ նա ի վիճակի է իրականացնել այն, ինչ անսահմանորեն անհավանական է»: (Հաննա Արենդթ, «Մարդկային դրությունը», 1958):
Նորը գտնելու գործողությունների ու սկզբնավորման մասին շուրջ 60 տարի առաջ գրված Հաննա Արենդթի դիտարկումները այսօր էլ արտացոլում են մեր իրականությունը, երբ մենք զտում ենք ժամանակավրեպը՝ նորը գտնելու ակնկալիքով:

Գիտակցված թե ոչ այնքան, ամեն օր և յուրաքանչյուր պահի մենք զտիչներ ենք կիրառում՝ ավելորդի, անտեղիի, անհարմարի ու ժամանակավրեպի նկատմամբ, որպեսզի շարունակենք ապրել միայն նրա հետ, ինչն իսկապես կարևոր է ու իրական:
Միևնույն ժամանակ, մենք ապրում ենք մեզ վրա կիրառվող տարբեր զտիչների ալգորիթմների ներսում, որոնք ամեն օր «խելացի զտման» են ենթարկում մեզ: Այս ալգորիթմները թույլ են տալիս ժամանակի ընթացքում պահպանել իրենց ֆիլտրման արդյունավետությունը, նույնիսկ երբ մենք որպես հասարակություն փոխվում ենք:
ԱՐԷ փառատոնի 2023 թողարկումը առաջարկում է նոր արվեստի ու պերֆորմանսների միջոցով վերագործարկել «զտումը»՝ առանց որևէ արժեքավոր բան ջնջելու:

Փառատոնի ծրագիր