Իր ստեղծագործություններում Մարի-Քարոլին Հոմինալը հաճախ մարմնավորում է կենդանիների կամ գեղարվեստական կերպարների՝ փոխառնված մշակութային ավանդույթներից, ինչպես նաև փոփ մշակույթից և մուլտֆիլմերի աշխարհից:
Խոսուն և, միևնույն ժամանակ, իմացական վերնագրով կտորը՝ ԷՎՐԻԿԱՆ ԳՐԵԹԵ ՎԵՐՆԱԳԻՐ Է (2021), սկսվում է երազի վերապատմմամբ, որտեղ արվեստագետը շախմատ է խաղում Ջոն Քեյջի հետ։ Սրա ոգեշնչումը գալիս է նաև Ժան Թինգելիի կենսագրությունից:
Նա խոսում է Cardi B-ի կամ Lewis Hamilton-ի մասին՝ որպես Նիկի դե Սենտ-Ֆալի կամ շվեյցարացի ավտոարշավորդ Ջո Սիֆերտի ժամանակակից համարժեքներ: Վերացական ձևերով պարային խաղն ուղեկցվում է կերպարների պատկերներով, որոնք ներառում են կանացի կերպար ինչ-որ տեղ կախարդի և Mexican La Catrina միջև, որ վագր է, անորոշ, շողշողացող մազոտ արարած, որ փոխակերպվում է առարկայից և կենդանի և հակառակը:
Հոմինալը թարմացնում է այս առասպելական և ֆանտաստիկ կերպարներին՝ ժեստերի և առօրյա և փոփ մշակույթից վերցված շարժումների անվերջության օգնությամբ:
Շրջանաձև շարժումը՝ որպես մեր գոյության նախադրյալ, որ խորհրդանշականորեն ներկայացված է կլոր, արծաթափայլ պարահրապարակի մեջտեղում արևի ու լուսնի տեսքով, ներկայացնում է
ներկա ցիկլիկ ամբողջությունը: Մարմինը, քանդակը և երկնային մարմինները միավորվում են պարի և շարժման մեջ: Հավերժականն ու մշտականը միավորվում են այստեղ և հիմա՝
ստեղծելով մեքենայական դժոխքի ժամանակակից տեսարանը:
Պերֆորմանսի ընթացքում արվեստագետն աշխատում է մի շարք պատահական գտած առարկաներով։ Հընթացս դրանք սկսում են, կարծես պատահաբար, մոնտաժվել՝ ձևավորելով հավաք մի պատկեր: Ասսամբլյաժ տերմինը կարող է օգտագործվել նաև բուն ստեղծագործության գաղափարը նկարագրելու համար: Հաջորդականությունները, որոնք ինքը Հոմինալը պիտակավորում է որպես թվեր, հաջորդաբար տեղավորվում են՝ ստեղծելով հուզիչ տրագիկոմիկ երևակայական աշխարհի գունեղ և ներդաշնակ ակնարկ - տիեզերական կրկես՝ շոու-բիզնեսի և ավանգարդ արվեստըի միջև:
Արվեստագետի ներկայությունը ԱՐԷ փառատոնում ապահովել է շվեյցարական Պրո-Հելվեցիա հիմնադրամը: