Categories
Փառատոններ Աշխատարաններ

ՄԱՐՄԻՆ - ՇԱՐԺՈՒՄ- ՕԲՅԵԿՏ - ՏԱՐԱԾՔ

Ֆիզիկական թատրոնի աշխատարան

Գիլ Բեխերը հրավիրեց բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Ժակ Լեկոյի մեթոդով, անցկացնել 2-օրյա սեմինար տարբեր հանրային տարածքների ծեսերի շուրջ:
Աշխատանքի մեթոդը ֆիզիկական թատրոնի շուրջ էր, թեման՝ մարմինը որպես զգացմունքների ճարտարապետություն։

Արվեստագետների մասին
Գիլ Բեխերը արվեստագետ է և գեղարվեստական ղեկավար Իսրայելից: Նա ավելի քան 30 տարի աշխատում և ստեղծագործում է հանրային վայրերում, Իսրայելում և Եվրոպայում: Նա նաև համայնքների հետ աշխատելու մեծ փորձ ունի։
Օօրի Բեխերը տեսանկարահանող է, պրոդյուսեր և ռեժիսոր: Նա նաև կամավոր է սոցիալական կազմակերպություններում ավելի կանաչ և կարեկցող մոլորակի համար:

ARMA Theatre-ը (եբրայերեն Երկիր, Քամի, Ջուր և Կրակ բառերի սկզբնատառերը) հիմնադրվել է 1990 թվականին Լիզա Ջեյքոբսոնի և Գիլ Բեխերի կողմից։ ARMA թատրոնը համատեղում է աշխատանքի տարբեր տեխնիկաներ, ինչպիսիք են Ֆիզիկական թատրոնը, փողոցային թատրոնը, տեղհատուկ և Բուֆոն թատրոնըները, ծաղրածուների աշխատանքը, պլաստիկ արվեստը, պարը, վիդեոարվեստը, ճարտարապետությունը, լույսը:
Նրանք ձգտում են ստեղծել գեղարվեստական միջմշակութային երկխոսություններ՝ իրականացնելով նոր թատերական նախագծեր և համագործակցելով արվեստի տարբեր ոլորտների արվեստագետների հետ։ Նրանք ստեղծում են սահմանը հատող, պատնեշ կոտրող նախագծեր՝ միավորելով արվեստագետներին և հանդիսատեսին ստեղծագործության բերկրանքով: