Categories
Արդիական

ՀայԱրտը DigiTec 2023 էքսպոյում

ԴԻՋԻԹԵՔ բարձր տեխնոլոգիաների Էքսպոյում առաջին անգամ որպես լիիրավ անդամ ներկայացվեց մշակութային կազմակերպություն՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնը:

Categories
Փառատոններ

CYFEST-15 մեդիա արվեստի փառատոն

Համագործակցելով Cyland մեդիա արվեստի լաբորատորիայի հետ՝ ՀայԱրտն անց է կացրել CYFEST-15 Մեդիա արվեստի փառատոնը։ Փառատոնի ցուցադրությունների, ձայնային արվեստի, պերֆորմանսների, դասախոսությունների ու վիդեո արվեստի ծարգիրը ցուցադրվել է երեք վայրում՝ ՀայԱրտ մշակութային կենտրոնում, Ժամանակակից արվեստի ինստիտուտում և Երևանի բուսաբանական այգում։

Categories
Վիզուալ Արվեստ

ԼՈՏՏԵՆ ՍՏՎԵՐՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ

The exhibition “Lotte in the Land of Shadows: L. Reiniger – Avant-Garde of the Animation Film (1899-1981)” – the first ever exhibition in Armenia of Charlotte “Lotte” Reiniger – a German film director, and a pioneer of animated film and silhouette animation. The exhibition is a multi-screen video installation and is a unique opportunity to […]

Categories
Աշխատարաններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Երևանի հետխորհրդային իմաստափոխությունները կատարվում են նաև քաղաքի առանձին հատվածների մակարդակում: Եվ ոչ թե փողոցների ու հրապարակների պարզ անվանափոխությամբ, այլ տնտեսական, սոցիալական, մշակութային հիմնարար տեղաշարժերի արդյունքում, օրինակ, սպառողական մշակույթի տարածմամբ:

Categories
Աշխատարաններ

ԵՐԵՎԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՈՒՄՆԵՐՈՒՄ

Բանախոսության ժամանակ քննարկվել է Երևանի, որպես Խորհրդային Հայաստանի, ապա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի իմաստափոխությունների մի քանի փուլ: Երևանի գլխավոր հատակագիծը (1924) իր հետ բերում է արդիական քաղաքի գաղափարը՝ ի հակադրություն «արևելյան Էրիվանի»:

Categories
Աշխատարաններ

ԵՐԵՎԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ․ ՀԱՆՐԱՅԻՆԸ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Բանախոսությունը նվիրված է Հայաստանի անկախացման տարիներին Երևանի փողոցային միջավայրում տեղի ունեցած փոփոխություններին, հանրայինի ու մասնավորի բախմանը, քաղաքային տարածքների առևտրայնացմանը և քաղաքի հանդեպ իրավունքի խնդրի քննարկմանը։ 1990-ականների առաջին կեսերը խորհրդային փլուզված համակարգից կապիտալիզմի անցման ամենաքաոտիկ ժամանակներն էին։

Categories
Աշխատարաններ

ՏՐԱՄՎԱՅ ՄՈՌԱՑՄԱՆ. ՏՐԱՄՎԱՅԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԵՎԱՆ 30-ԱԿԱՆՆԵՐԻՆ

«Մեկ է՝ նրանք ցնծությամբ եկան. հեղափոխությունը, նոր մարդը, պրոլետարիատը՝ դեպի կոմունիզմ քայլերթող կոփածո լեզվով, մրճապար մարմնով: Երկաթ-մկանն էր նրանց սերմը: Արևն էր նրանց ուտելիքը: Եվ խոհը՝ արարքն էր:

Categories
Աշխատարաններ

ՓՈՂՈՑԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ 1960-1980-ԱԿԱՆՆԵՐԻՆ․ ԼԵԶՎԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Բանախոսությունը նվիրված է Երևանի փողոցային կյանքում ուշխորհրդային շրջանում տեղի ունեցած փոխակերպումներին, մասնավորապես այսպես կոչված «գողական» ենթամշակույթի ձևավորմանը ու դրա ազդեցության տարածմանը փողոցում մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման վրա։ 1950-ականների երկրորդ կեսերին գուլագյան ճամբարներից միանգամից ազատ արձակվեցին միլիոնից ավել բանտարկյալներ։

Categories
Աշխատարաններ

ՈՒՇԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ․ ՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՊԱՍՈՎԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՌՕՐՅԱ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Բանախոսությունը նվիրված է Երևանի 1960-1980-ական թվականների առօրեա կյանքի պրակտիկաների և դրանց արդիականացման առանձնահատկությունների ներկայացմանը։ Ուշխորհրդային Երևանին բնորոշ հետաքրքիր երևույթներից մեկն այն էր, որ այստեղ արդիականացման գործընթացը ուներ ֆորմալ-պաշտոնական և ստվերային հարթություններ, որոնք արտահայտվում էին մոդայի, ժամանցի, հանրային հարաբերությունների, անձնական կյանքի պրակտիկաներում առկա խորհրդայինի և արևմտյանի զուգահեռ դրսևորումների միջոցով։

Categories
Փառատոններ Պերֆորմանս

ԿԵՆԴԱՆԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊԵՐՖՈՐՄԱՆՍ

"Benoît and the Mandelbrots" խմբի անդամները համակարգիչը համարում են իրենց հիմնական գործիքը: Երաժշտությունը կատարվում է կենդանի կոդավորմամբ։