Ֆոտոֆեստ․ ժապավենից՝ թվանշային
09.-13.08 19:00

«Հայարտ» մշակութային կենտրոնը սիրով հրավիրում է լուսանկարչության ու արվեստի բոլոր սիրահարներին` մասնակցելու երևանյան առաջին լուսանկարչական փառատոնին։

«Ֆոտոֆեստ․ ժապավենից՝ թվանշային» խորագիրը կրող փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կկիսվեն իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, կպատմեն ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։

Հանդիսատեսը փառատոնի ընթացքում հնարավորություն կունենա ունկնդրել առաջատար լուսանկարիչների և մասնագետների բանախոսությունները, մասնակցել քննարկումների, ինչպես նաև ձեռք բերել լուսանկարչական աշխատանքներ անմիջապես հեղինակներից։


Համադրող՝ Վահե Բուդումյան

Զավեն Խաչիկյան
Արմեն Տեր-Մկրտչյան
Թորոս Խաչատրյան
Անդրանիկ Քեշիշյան
Նազիկ Արմենակյան
Դամիան Հովհաննիսյան
Ալեկ Լևասգանի
Սուրեն Մանվելյան
Արամ Կիրակոսյան
Անի Գևորգյան
ՏԱԿԱՌՆԵՐ. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՇԵՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Թոք շոուներ ԱՐէ կատարողական արվեստի փառատոնի շրջանակներում

Եթե նպատակը աճն է, ապա հետադարձ հայացքն իսկապես վերածվում է անգնահատելի մի գործիքի: Այնուամենայնիվ, անցյալի շուրջ խորհելը միշտ չէ, որ դյուրին է: Այն կարող է ցավոտ լինել: Խնդրահարույց է նաև «ետ նայելու» հղացքի անորոշ գործածությունը: Այսպես թե այնպես, կարևոր է, որ մենք պատասխանատվություն կրենք մեր թույլ տված սխալների համար, քանի որ ետ նայելով մենք ցույց ենք տալիս, որ մնում ենք հաստատակամ՝ վնասը գիտակցելու և ապագա սխալները նվազեցնելու մեր հանձնառության մեջ: Թոք շոուները, որոնց մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու, մի թեմայի շուրջ են, որոնք արտացոլում են Երևանի շենքերից մեկի պատմությունը։ Խոսքը Բոչկեքի մասին է, այժմյան ՀայԱրտ մշակութային կենտրոնի շենքի, որի պատմությունը, մեր կարծիքով, արտացոլում է Անկախ Հայաստանի պատմությունը, որպես որպես պետականաշինություն:
ՈՐՔԱ՞Ն ՀԱՃԱԽ ԵՆՔ ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ ԴԻՏԱՐԿԵԼՈՒՆ:


Հանդիպում #1
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հնդիպումը կվարի՝
ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ

Հանդիպման մասնակիցներ՝
ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՄԻՍԱՔ ԽՈՍՏԻԿՅԱՆ
ՍԵՎԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
17.07. 19:00
Հանդիպում #2
ՀԱՅԱՐՏ
Հանդիպումը կվարի՝
ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆԸ

Հանդիպման մասնակիցներ՝
ՆՈՐԱՅՐ ԱՅՎԱԶՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
23.07. 19:00
Հանդիպում #3
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Հանդիպման մասնակիցներ՝
ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍՅԱՆ
27.07. 19:00
Հանդիպում #4
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐ
Հանդիպման մասնակիցներ՝
ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՐԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆ
30.07. 19:00
Ռուբեն Արևշատյան
Արվեստի քննադատ, համադրող, արտիստ
Սարհատ Պետրոսյան
Ճարտարապետ
Նազարեթ Կարոյան
Արվեստի քննադատ, համադրող,
Ժամանակակից Արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն
Նորայր Այվազյան
ՀայԱրտ մշակութային կենտրոնի հիմնադիր տնօրեն
Սևադա Պետրոսյան
Ճարտարապետ
Միսակ Խոստիկյան
Ճարտարապետ
Հարություն Թորոսյան
Արվեստի կառավարիչ
Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ
Արամ Մեհրաբյան
Դիզայներ
Made on
Tilda