ՎԻԶՈՒԱԼ ԱՐՎԵՍՏ

«ԱՆՑՈՒՄՆԵՐ. ԱՆՑԱԾԸ ԵՎ ԱՆՑՆԵԼԻՔԸ»
Անցումը տեղ չէ քեզ համար, մանավանդ՝ մտածելու։ Անցումը ոչ մի տեղ է։ Անցումը ուղի է քո առջև ձգվող, որը միավորում է երկու տարբեր տեղեր. մեկը որտեղ մտածեցիր անցնելու մասին, մյուսը` որտեղ կմտածես անցածի մասին։ Այդ ուղին, այդ անցումը դարձել է հնարավոր, որովհետև եղել է մի պահ մի տեղ, որտեղ մտածել ես հասնել մի ուրիշ տեղ և այդ պահին մտքիդ մեջ քաշել ես այդ երկու տեղերը միավորող գիծը։ Ամենակարճը։ Նախագծել ես ու կառուցել։ Հետո կառուցածդ այդ ուղին իմաստավորվել է, որովհետև քեզ համար դարձել է մի ճանապարհահատված, որը կարող ես և պարտավոր ես անցնել ակամա, կարող ես և պարտավոր ես անցել առանց մտածելու։ Անցումը՝ իբրև մարտահրավեր, անցումը՝ իբրև հաղթահարում, անցումը՝ իբրև փորձառություն, անցումը՝ իբրև գիտելիք։
Եթե որոշել ես կանգնել ու մտածել հենց հիմա, հենց անցման վրա, հիշիր, որ առաջացնելու ես խցանում։ Մտածեիր մինչև անցնելը, կամ կմտածես անցնելուց հետո, կամ կմտածես անցնելուց հետո, հետո, հետո, հետո…միայն թե, ոչ այս պահին…
Գաղափար՝ Նազարեթ Կարոյան
Լուսանկար/ նկարահանում՝ Էդ Թադևոսյան
Սց./ մոնտաժ՝ Գագիկ Ղազարէ
Ինստալյացիա՝ Վահրամ Գալստյան
16-31.07
«ՀԱՆՐԱՅԻՆՊԵՐՖՈՐՄԱՆՍ»
Ժանրերի ու դիսցիպլինների խաչաձևումը, վայրի նկատմամբ հատուկ մոտեցումները, համայնքի ներգրավվածությունը կամ պերֆորմանսի հղացքին համապատասխան վայրի ընտրման հասկացությունները հանրային արվեստի զարգացման կարևորագույն չափումներն ու միտումներն են ամբողջ աշխարհում:
ԱՐէ փառատոնը միշտ առիթներ է ստեղծում՝ հասարակական վայրում գեղարվեստական ստեղծագործություն ստեղծելու/ցուցադրելու մասին խոսելու համար:
Այս տարի հրավիրում ենք ձեզ ծանոթանալ չորս շվեյցարացի համադրողների/ արվեստագետների հետ, որոնք պատմում են հանրային տարածքում ստեղծագործելու իրենց փորձի մասին` շոշափելով հանրային արվեստի տարատեսակ ձևաչափերին, հանրային արվեստում բեմին վերաբերվող թեմաներ: Նրանք պատմում են իրենց տարատեսակ փորձառությունների, պերֆորմանսների, նախընտրած տարածքների մասին:

Ծրագիրն իրականացվում է շվեյցարական
ՊՐՈ ՀԵԼՎԵՑԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ օգնությամբ:

Ընդգրկված արվեստագետներն են՝ Ռոմի Ռյուգեր
Մարի-Քարոլին Հոմինալ
Մարտին Շիք
Աննա Անդերեգ
16-31.07
«Վիդեո պերֆորմանսի օր»
դիտում/քննարկում
Ռիխարդ Վագների «Gesammtkunstwerk» հայեցակարգի մեջ տեղավորվող պերֆորմանսի արվեստը, իր ծագման պահից ի վեր հեռու է հստակ սահմանումներից:
«Արվեստ, որ չի կարող արվեստ լինել » հոդվածում Ալլան Կապրոուն բացատրում է, որ հենց մոդեռնիզմի զարգացումները հնարավորություն տվեցին, որ առօրյան մուտք գործի արվեստի աշխարհ՝ անորոշ դարձնելով արվեստի ու կյանքի սահմանագիծը: «Արևմուտքում արվեստն աշխարհիկ դառնալու երկար պատմություն ունի՝ սկսած դեռ հելլենիստական ժամանակաշրջանից: Արվեստը պատկերասրահի մասնագիտացված օբյեկտից տեղափոխվեց դեպի իրական քաղաքային միջավայր, իրական մարմին և միտք, հաղորդակցության տեխնոլոգիա և օվկիանոսի, երկնքի ու անապատի հեռավոր շրջաններ»: (Kaprow, Art which can’t be Art, 1986)
Այլ կերպ ասած, պերֆորմանսի արվեստը գոյություն ունի որպես մի անլուծելի լարում՝ արվեստի և բուն կյանքի միջև: Բայց այն, ինչ կերտում է այս ժանրի խոցելությունը, միևնույն ժամանակ ձևավորում է նրա ստեղծագործական ներուժը: Քանի որ պերֆորմանսի արվեստը բնութագրվում է պարադոքսալությամբ, այն արվեստ է բերում ոչ միայն նրան բնորոշ փոխաբերական ուժ, այլ նույնիսկ ավելին. Կապրոուի խոսքերով «այն արվեստի աշխարհին ստիպում է կասկածի տակ դնել իր սեփական արժեքներն ու ենթադրությունները»:
Ինչևէ, ամենատպավորիչ բանը, որ կարող է առաջարկել որևէ պերֆորմանս - դա տարածության և ժամանակի տարօրինակ քայքայումն է՝ հոյակապի ու աբսուրդի միասնական զգացման մեջ:
Հեղինակներ՝
Վահրամ Գալստյան
Նարեկ Բունիաթյան
Գագիկ Ղազարէ
Սյուզի Հակոբյան
Վահրամ Զարյան
20.07.2021
Ռենտգեն Երևան
անհատական ցուցահանդես

Քաղաքը վերապրելու, նորովի զգալու միջոցներից մեկն այն թափանցիկ դարձնելն է։ Ինտիմը, մասնավորը հանրային տիրույթի հետ միախառնելու միտումը իր մեջ պարունակում է թաքնված, չտեսնված պատմությունների բացահայտելու փորձը, ցանկությունը։ Սուրեն Թադևոսյանի այս նախագծում ականատես ենք լինում քաղաքի կմախքը մարմին դարձնելու պրոցեսին, որ հնարավորություն է տալիս վերագտնելու կորսված ուտոպիաները։
Սուրեն Թադևոսյան
21-27․09.2021
ինքս ինձ իմ կողմից
ցուցահանդես

Ես Ամասիան եմ և հրավիրում եմ ձեզ իմ առաջին ցուցահանդեսին, որտեղ կներկայացնեմ ժամանակակից իլուստրացիաներ և վիդեո աշխատանքներ: Կիսելու եմ հասարակության հետ ստեղծագործություններ իմ անձնական վիզուալ օրագրից: Գրիչն ու թանաքն այն գործիքներն են, որոնց միջոցով իրականացնում եմ նոթագրությունը: Վիդեո արվեստը այլընտրանքային տարբերակ է՝ ինքս ինձ տեսագրելու համար:
Ամասիա Նիզիբիլյան
01-08․10.2021

ՓԵՐՖՈՐՄԱՆՍ
«Այն, ինչի մասին երազում են շենքերը»
Հիմնվելով GODOG 2021 պերֆորմատիվ հետազոտական նախագծի վրա, որը զարգացել է այլության և տարբեր տեսակների համակեցության շուրջ, արվեստագետներ Ramòn Graefenstein- ը և Tanja Kodlin- ը մշակել են տեքստի և մարմնի վրա հիմնված փոխազդեցություն՝ Երևանի ՀայԱրտ Մշակութային կենտրոնի- ի շինության հետ:
Պերֆորմանսը աշխատում է է շենքի ճարտարապետական կառուցվածքի հետ՝ փոխաբերականորեն օգտագործելով դրա տարբեր մակարդակները որպես միջանձնային և ոչ-մարդկային հարաբերությունների ու հիերարխիաների բանակցությունների վայր:
Ռամոն Գրաֆենշտայն, Տանյա Քոդլին 
03.07.2021
«Հեռավոր կապեր - Հանրային մտերմություն»
Այժմ առավել քան երբևէ, հանրային տարածքը քաղաքացիական հասարակություն ձևավորելու անփոխարինելի վայր է:
ԱՐէ փառատոնը հանրային տարածքում հաղորդակցվելու և հանրային տարածքը՝ որպես ժողովրդավարության, ազատության և անկախության կարևոր մասն ուսումնասիրելու շարունակական փորձ է:

Ձևակերպելով ներկա պահին հասարակության ոգևորություններն ու հիասթափությունները, ինչպես նաև վկայակոչելով պատմություններ, որ կորել են մշակութային համընդհանուր ամնեզիայի արանքներում, սոցիալական խնդիրներ ներկայացնող հանրային արվեստի ներկայությունը հանրային տարածքում կարող է վերածել այն սոցիալական փոխազդեցությունների էպիկենտրոնի:

«Համայնք» բառը բազմաթիվ իմաստներ և ինքնադրսևորման ձևեր ունի՝ բարեկամություն, կապ, ազնվություն, պատկանելություն, միասնություն: Հուսով ենք, որ այս բոլոր իմաստները սոցիալական ինտեգրման և նորարարության խթանման նոր նրբերանգներ կստանան «միասին արվեստով զբաղվելուց» հետո:

Մասնակցությունը իրավունք է, այլ ոչ թե նվեր: Եվ մենք շարունակում ենք հետազոտել այն:
16-31.07
«Քարտեզագրելով կանանց պատմությունները»
«Քարտեզագրելով կանանց պատմությունները» մի նախագիծ է, որը բացահայտում է այն կանանց գաղտնի պատմությունները, ովքեր ֆիզիկական, հոգեբանական, մտավոր բռնության զոհ են դարձել մանկությունից մինչև չափահասություն: Նախագծի մասն են կազմում ժամանակակից պարային ներկայացումները, որոնք արտացոլում են կանանց պատմությունները` կատարողական արվեստի միջոցով։
Գեղ ղեկավար՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
Կատարողներ՝ Լիանա Մկրտչյան, Իննա Ղազարյան
Հեղինակային երաժշտությունը` Տիեզերք բենդի
16.07.2021
«Ադապտացիա»
«Ադապտացիա» աշխատանքը փորձ է վերանայելու անհատին վերապահված դերը նեոլիբերալ հասարակության մեջ։ Համակարգի կողմից պարտադրվող կյանքի ձևերը, որտեղ չկան կյանքին նպաստող նոր փոփխություններ, որոնք կլինեն ավելի բնական, իմ աշխատանքում հայտնվում են քարացած բետոնե ֆորմաների ձևով։ Մարդիկ որոնք հայտնվել են համակարգի մեխանիզմի մեջ կարծես քարացել են դառնալով ինչ որ դետալ՝ որոշակի հաշվարկներ համար։ Ցեմենտը մի քանի նյութերի միասեռ զանգվածն է։ Վերամշակվելով 2-րդ անգամ, այլ նյութերի ազդեցությանբ, ենթարկվում է ձևափոխուման, դրվում որոշակի ձևերի մեջ և քարացվում՝ կոնստրուկտիվ ֆունկցաներ կատարելու նպատակով։ «Ադապտացիա» աշխատանքը իրենից ներկայացնում է պերֆորմանս։ մի քանի ժամ տևացող գործողության ընթացքում կպատրաստեմ բետոնե շաղախ, որը բարակ շերտով կփռեմ հատակին ստանալով որոշակի քանակության «քառակուսի» հարթ մակերեսներ իբրև քարացած հասարակության խորհրդանիշներ։ Կցանկանայի աշխատանքը որպես ինստալացիա մնար մինչ ցուցահանդեսի ավարտը։
Հեղինակ/կատարող՝ Գրիգոր Մուրադյան 
19.07.2021
«Կապի խափանում»

Երբ խոսքը դադարում է լսելի ու հասկանալի լինել, պահանջ է ծնվում այն դարձնել տեսանելի ու շոշափելի: Մարմինն է, որ պիտի մեզ օգնի գտնել նոր կապի եզրեր:

Գերարագ ծրագրերի ու սիստեմների մեջ մենք կորցնում ենք սեփական տեմպի զգացողությունը: Լակոնիկ, արագ և հստակ լինելու պահանջը կրճատում է մեր ապրելու ժամանակը:

Այս ներկայացումը փորձ է մարմնական լեզվի միջոցով հասնելու նրան, ինչին չենք կարողանում հասնել խոսքով:

Սա հնարավորություն է փոքր մասշտաբներում տեսնելու խափանված կապեր, և տեղում ստացվող և չստացվող փորձարկումների միջոցով փնտրելու դրանց վերականգնման տարբերակներ: Գտնելը երբեք երաշխավորված չէ:

Պարագիր՝ Անուշ Սարգսյան
Կատարողներ՝ Դիանա Մովսիսյան, Էդիտա Հովհաննիսյան, Լիանա Թերզյան, Թինա Հայրապետյան, Արփինե Միրզոյան
24.07.2021
«Ամեն Օր»
Ամեն օր Ա կետից տեղաշարժվում ենք դեպի Բ կետ:
Դա մեր սովորական առօրյան է: Ամեն օր Ա կետից Բ կետին հասնելու համար հաղթահարում ենք պատնեշներ, սպասված կամ անսպասելի խոչընդոտներ, անհարմարություններ:
Ա-ից Բ կետ հասնելու և վերադառնալու ամենօրյա ճանապարհին հոսում է մեր կյանքը, որը կարող էր տեղի ունենալ ավելի հարմար, դյուրին, բայց մենք՝ Ա կետից Բ կետին հասնելու համար, ստիպված ենք հաղթահարել վաղուց սովորական դարձած խութերն ու արգելքները:
Ամեն օր…

Հողը այրվում է ոտքերիս տակ:

Հեղինակ/կատարող՝ Գայանե Եղիազարյան
26.07.2021
«Ոսկե Ձկնիկը»

«Ոսկե ձկնիկ» ներկայացումը նոր ծնված մարդու մասին է,ով գերզգայուն է, ի սկզբանէ անհանգիստ, և դեռ կյանք չապրած ձգտում է «Մեծանալ», «Լայնանալ»,»Տրանսֆորմացվել»։ Իր «Ցանկությանը» հասնելու համար նա կդիմի ծայրահեղ քայլերի․ Անընդհատ ձգտել «Անվերջին» ու ԺԽՏԵԼ «Մահը»․․․

Առակի հեղինակ՝ Մարինա Աբրաամովիչ
Ռեժիսոր՝ Մարիամ Ղալայան
Կատարողներ՝ Արփինե Միրզոյան ,Թամարա Աղաջանյան
Բեմանկարիչ՝ Դանիելլա Դոնաթելլե
29.07.2021
Սպեկտրում

էլեկտրոնային աուդիովիզուլ նախագիծ

Համադրող՝ Բոհեմնոց Ռադիո
Կատարողներ՝ Վարդան Հարությունյան
Կայ Խաչատրյան
Վարդան Սարգսյան
Նարեկ Բունիաթյան
19.08.2021
Փնթի Սէշընզ
Բացօթյա համերգ տեղական խմբերով/

երաժիշտներով`

Համադրող՝ Փնթի Խողովակ
Կատարողներ՝ Տիգրան Ալեքսանյան
ՄԱՐԳՐԵՏ
Moment Hunter
otar
"իմ մասինը քո մասին չի"
28.08.2021
էլեկտրոնային երաժշտության համերգ
IS 
MVEQ 
HOV 
23․09․2021
Made on
Tilda