Categories
Artist Talks Աշխատարաններ

Մասնակցային արվեստ! ԹԵԼԼԵՐՎՈ ԿԱԼԵՅՆԵՆ (Ֆինլանդիա) և ՕԼԻՎԵՐ ԿՈԽՏԱ-ԿԱԼԵՅՆԵՆ (Գերմանիա) /հանդիպում

ԹԵԼԼԵՐՎՈ ԿԱԼԵՅՆԵՆ (Ֆինլանդիա) և ՕԼԻՎԵՐ ԿՈԽՏԱ-ԿԱԼԵՅՆԵՆ (Գերմանիա) արվեստագետների զույգը մասնակցային արվեստ է ներկայացնում գրեթե 20 տարի: Իրենց պրակտիկայում նրանք փորձում են միաձուլել այնպիսի ոլորտների լեզուներն ու մոտեցումները, ինչպիսիք են ֆիլմը, պերֆորմանսը, խաղերի ձևավորումը, փորձարարական կրթությունը, սոցիալական ճարտարապետությունն ու այլընտրանքային տնտեսությունները: Նրանք աշխարհի տարբեր հատվածներում ապրող մարդկանց հրավիրում են միանալու ստեղծագործական տարատեսակ գործընթացների, ինչպիսիք են, օրինակ, համաքաղաքացիների հետ այգի պլանավորելը, բնակիչների վախերի և հույսերի հիման վրա գիտաֆանտաստիկ ֆիլմեր նկարելը կամ երգչախմբում ամենօրյա կյանքի բողոքները երգելը:
((http://studiokalleinen.net))

ՀայԱրտ մշակութային կենտրոնում նրանց հետ հանդիպման ընթացքում արվեստագետների զույգը կպատմի իրենց գործունեության, մարդկանց հետ աշխատելու ձևերի մասին: Կցուցադրվեն հատվածներ նախագծերից:
Հիմնական նախագծեր
ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
This is a community art project inviting people to sing their complaints. The first Choir was organised in Birmingham in 2005, and follow-up events took place in Helsinki, Hamburg and St. Petersburg. Video installations about the project and various iterations of the Choir followed.
(http://www.studiokalleinen.net/complaintschoir.html)

ԻՆՉ ԿՈՒԶԵՆԱՅԻ ՍՈՎՈՐԱԾ ԼԻՆԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ
Performative lectures by people sharing what important topics they were not taught in school but thought would have helped them in life.
(http://www.studiokalleinen.net/school.html)

ԿԱՐԱՈԿԵ ԽՈՍՔ
“Like classic Karaoke, but instead of singing, people can do spoken karaoke versions of their favourite speech. The system includes all kinds of speeches, ranging from dictators’ rants to movie speeches to private wedding speeches.”
(http://speechkaraoke.org)

Միջոցառման հովանավոր՝ Artasfoundation շվեյցարական հիմնադրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։