Categories
Փառատոններ

ԱՐէ ՓԱՌԱՏՈՆ 2021 ԱՐԱՆՔՈՒՄ

Ես սգում եմ անանուն մի բանի համար, որն արագ անհետացավ օդում:
Ու մենք նույնիսկ հրաժեշտ տալու հնարավորություն չունեցանք՝ մեկ ակնթարթում հայտնվելով ժամանակների արանքում:
Ցտեսությու՜ն, ցտեսությու՜ն, հին աշխարհ:
Ցտեսությու՜ն, հին աշխարհ և Ողջու՜յն վաղվա օր:

Բայց ու՞ր է այն:

Այնպիսի զգացում կա, որ մենք մնացինք այստեղի ու հետոյի, փուլերի, շարժումների ու փոփոխությունների արանքում: Հետոն չտեսնելու հնարավորությունից զրկված, մենք սկսել ենք ուսումնասիրել կյանքի ծայրահեղությունների՝ կարգուկանոնի ու քաոսի, Դրախտի, Դժոխքի ու դրանց արանքում եղող ամբողջ անորոշության առանձնահատկությունները:
Փորձում ենք առաջ գնալ բայց տեսնում ենք, որ սա անծանոթ տարածք է՝ զառիթափ ճանապարհներով ու փշոտ թփերով...ու մոլորվում ենք անհայտի մեջ՝ հայտնվելով սեփական վախերի թակարդում: Շարժումն անհրաժեշտ է, բայց սահմանափակ, փոփոխությունն անխուսափելի է, բայց նվազագույն:

Վերջերս հայտնաբերեցի մի եզրույթ, որ նկարագրում է այդպիսի միջանկյալ ժամանակահատվածը: Այն կոչվում է լիմինալ տարածք՝ անցման ժամանակաշրջանի անորոշ, ապակողմնորոշող վայր, իրերի ու իրադարձությունների արանքում ընկած մի հովիտ, որտեղ տեղի է ունենում այն, ինչ մենք ենք անում այսօր - ժամանակի ու մեր ռեբրենդինգ: Այո, մենք փոփոխությունների խաղի մեջ ենք՝ պատրաստ աճելու, պատրաստ լինելու, պատրաստ դառնալու:
Գրողը տանի, այնքա՜ն պատրաստ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով