Categories
Փառատոններ Վիզուալ Արվեստ

I REMEMBER BIRDS & STONES /exhibition

Իր գեղարվեստական աշխատանքում Աստրիդ Բուշն անդրադառնում է վայրերին և նրանց փորձառությանը։ Նա ուսումնասիրում է ճարտարապետական նախագծերը նրանց զգայական ընկալման և մարդկանց վրա դրանց ազդեցության տեսանկյունից: Բոլոր զգայարանների փոխազդեցության արդյունքում առաջացած գեղագիտական փորձառությունները նա տեղափոխում է տարածական ինստալացիաների դաշտ: Արվեստագետն օգտագործում է այն միջոցները, որոնք կարելի է գտնել համապատասխան վայրում՝ լուսավորություն, ձայնային պատկերները, նյութականություն: Այսպիսով, նրա ինստալյացիաները թեմատիկ են դարձնում տվյալ վայրի յուրահատկությունը , միևնույն ժամանակ ձևավորում նոր վայրեր:

Աստրիդ Բուշը զբաղվում է լուսանկարչության տարբեր ասպեկտներով՝ չդիտարկելով իրեն որպես լուսանկարիչ դասական իմաստով: Նրա աշխատանքները վերաբերում են ինչպես հայտնաբերված, այնպես էլ ինքնուրույն ստեղծած պատկերներին, որոնք նա հավաքում է որոշակի վայրերում, նորից լուսանկարում և վերափոխում է` որպես ամբողջություն, մաս-մաս, ինչպես նաև փոփոխված չափսերով, այնուհետև տպում տարբեր նյութերի վրա: Դրանք ներկայացվում են ցուցահանդեսային տարածքում հատուկ ինստալյացիաներում, իսկ հղումները բացվում են ասոցիատիվ ձևով: Աստրիդ Բուշը դասավորում է իր սեփական և տվյալ վայրում գտած լուսանկարչական նյութերը և հավաքած իրերը այսպես կոչված «պարամետրերում»՝ որպես իր լուսանկարչական պատկերների հիմք: Դրանցում ժամանակի շերտերը համընկնում են, նյութերի օգտագործման հետքերը դառնում են տեսանելի, մթնոլորտ և էներգիա ստեղծում տվյալ ճարտարապետության շուրջ:

Ուտոպիական տարածքները, իդեալական քաղաքները և իրական քաղաքաշինությունը միահյուսվում են Աստրիդ Բուշի ստեղծագործությունների մեջ՝ ցույց տալով տեսլականի և իրականության, ձեռքբերումների և ձախողումների փոխազդեցությունը: Արդյունքը մթնոլորտի ու ճարտարապետությանան, անորոշության և ամուր կառուցված կոմպոզիցիայի լարվածության դաշտն է։
Արվեստագետը վկայակոչում է Մարտին Միքայելյանի և Օսկար Նիմեյերի ճարտարապետությունը՝ սեփական լուսանկարչական աշխատանքով վերագրանցելով պատմական պատկերներն ու գտած առարկաները։ Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի համար ստեղծված աշխատանքները ստեղծվել են արվեստագետի՝ ընտրված քաղաքների հետազոտության համատեքստում և վերաբերում են 1960-ականներին կառուցված երկու քաղաքների՝ Հայաստանում Մեծամորին՝ Հայաստանում և Բրազիլիային՝ Բրազիլիայում։

Արվեստագետ՝ Astrid Busch