Ելենա Գուբանովա, Իվան Գովորկով
Ինստալացիա/մասնակցային պերֆորմանս
Այս ինստալյացիա/մասնակցային պերֆորմանսի մեջ պատկերը ինտերակտիվորեն կապված է դիտողի շարժումների հետ: Մտնելով սենյակ՝ մարդը միջամտում է տարածության խաղաղությանն ու դատարկությանը՝ այն լցնելով շարժումով։ Նա «կենդանացնում» է իրականությունն ու իրականության արտացոլումը, և «ոչինչը» վերածում «ինչ-որ բանի»։ Երբ դիտողը շարժվում է, տարածությունը լցվում է լյումինեսցենտ թռչող սպիտակ պատկերներով -թռչուններով՝ սևի և սպիտակի անհանգիստ շարժումներով, որոնք, ի վերջո, փոշիանում է «սպիտակ աղմուկի» մեջ։, Այստեղ միակ կարևոր բանը լույսն է, որ, գտնելով իր ճանապարհը խավարի միջով, ընդունում է ճախրող թռչունների կերպարանք, ինքն իրենով լցնում տարածությունը և անհետանում, երբ հեռանում է դիտողը։ Մարդն անհետացավ – լույսն անհետացավ – ստվերը գնաց – աշխարհը չկա:
Վիդեո ինժեներ՝ Վիկտոր Ռյուխին
Համակարգչային ծրագրավորում, հավաքում Սերգեյ Կոմարով, Ալեքսեյ Գրաչով
CYLAND MediaArtLab