
Ամեն օր Ա կետից տեղաշարժվում ենք դեպի Բ կետ:
Դա մեր սովորական առօրյան է: Ամեն օր Ա կետից Բ կետին հասնելու համար հաղթահարում ենք պատնեշներ, սպասված կամ անսպասելի խոչընդոտներ, անհարմարություններ:
Ա-ից Բ կետ հասնելու և վերադառնալու ամենօրյա ճանապարհին հոսում է մեր կյանքը, որը կարող էր տեղի ունենալ ավելի հարմար, դյուրին, բայց մենք՝ Ա կետից Բ կետին հասնելու համար, ստիպված ենք հաղթահարել վաղուց սովորական դարձած խութերն ու արգելքները:
Ամեն օր…
Հողն այրվում է ոտքերիս տակ:
Հեղինակ և կատարող՝ Գայանե Եղիազարյան
Գ. Եղիազարյանը մունջ դրամայի դերասան է: 2002-ից ներգրավվել է ՆՓԱԿ-ի կինոթատերական նախաձեռնություններին: 2011, 2014, 2018 թվականներին համագործակցել է բեմադրիչ Վերոնիքա Ուիգգի հետ (ՄԹ): Ստեղծել է մեկ տասնյակից ավել վիդեո պերֆորմանսներ, մասնակցել է մի շարք միջազգային և տեղական ցուցահանդեսների, փառատոների: ՄԷԿ ԿԱԴՐ կինոփառատոնի և ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ թատերափառատոնի կազմակերպական խմբի անդամ է: