"Benoît and the Mandelbrots" խմբի անդամները համակարգիչը համարում են իրենց հիմնական գործիքը: Երաժշտությունը կատարվում է կենդանի կոդավորմամբ։

"Benoît and the Mandelbrots" խմբի անդամները համակարգիչը համարում են իրենց հիմնական գործիքը: Երաժշտությունը կատարվում է կենդանի կոդավորմամբ։
ԱԼԵՔՍԻՍ ՓԱՈՒԼԸ ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ և արվեստագետ է։ Նրա ստեղծագործությանը բնորոշ է բանաստեղծական ձևը։ Արվեստագետը ավելի շատ կենտրոնանում է երաժշտության վրա՝ որպես «գործիք»` իր ստեղծագործությունը կառուցելով փողոցային երգեհոնի օգտագործման շուրջ:
ՋԵՆԱ ՋԱՆԳԸ հարավկորեացի արվեստագետ է: Բնակվում է Պրահայում, Չեխիա: Նա Պրահայի Արվեստների, Ճարտարապետության և Դիզայնի Ակադեմիայում ստացել է անիմացիայի և կինոյի մագիստրոսի կոչում և այժմ աշխատում է իր հետազոտության վրա՝ Յան Էվանգելիստա Ուստի նադ Լաբեմի համալսարանի մեդիա ատելիեում:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված էին Ժակ Լեքոքի մեթոդով, մասնակցեցին 2-օրյա աշխատարանի՝ հանրային տարածքներում ծեսեր ստեղծելու շուրջ: Աշխատարանը վարեց Գիլ Բեխերը (Իսրայել):
Գեղարվեստական, ստեղծագործական արտահայտությունները միշտ ունեցել են փոխադարձ երկխոսության ձև, որը նման է շամանների և հոգիների հոգևոր հաղորդակցությանը: Այդ խոսակցություններն ու վերացական մտքերը կարող են արտահայտվել արվեստի, երաժշտության և պարի միջոցով։
Գիլ Բեխեր, Ուրի Բեխեր - Արմա թատրոն, Իսրայել
Երեք բազմադիսցիպլինար պերֆորմանս ՀայԱրտ մշակութային կենտրոնում՝ հատուկ ստեղծված հագուստներով, գլխարկներով, դիմակներով: Մտայնությունը վայրին ու նրա մարդկանց փառաբանող պերֆորմանս ստեղծելն է:
Մասնակցային պերֆորմանս- Սյուզաննա Հակոբյան և Գրիգոր Մուրադյան
FB filter-ը կամ Search Filter-ն օգնում են գտնել մի բան, որը մեզ ավելի անհրաժեշտ է՝ առանց ավելորդ ժամանակ կամ ռեսուրսներ ծախսելու: Ըստ զտման տեսության, սոցիոլոգիայի տեսանկյունից, մարդիկ զարգացնում են հարաբերությունները՝ կիրառելով մի շարք զտիչներ։
Մարի-Քարոլին Հոմինալն ապրում և աշխատում է Ժնևում: Նա պարային կրթություն է ստացել Ցյուրիխի Schweizerische Ballettberufschule-ում (ZHDK TanzAkademie) և Լոնդոնի Ռամբերտի բալետի և ժամանակակից պարի դպրոցում, որտեղ միացել է Ազգային երիտասարդական պարային ընկերությանը:
Իր ստեղծագործություններում Մարի-Քարոլին Հոմինալը հաճախ մարմնավորում է կենդանիների կամ գեղարվեստական կերպարների՝ փոխառնված մշակութային ավանդույթներից, ինչպես նաև փոփ մշակույթից և մուլտֆիլմերի աշխարհից:
Ռոմի Ռյուգերը արվեստագետ է և գրող, որ բնակվում է Ցյուրիխում և Բեռլինում: Նրա հետազոտությունների վրա հիմնված գեղարվեստական աշխատանքը ստեղծում է պատկերներ, տեքստեր, շարժումներ և հնչյուններ, որոնք ստանում են սցենարների, գրվածքների, աուդիո ստեղծագործությունների, պերֆորմատիվ և խորեոգրաֆիկ տարածքների ձևեր: