ՋԵՆԱ ՋԱՆԳԸ Հարավկորեացի արվեստագետ է: Բնակվում է Պրահայում, Չեխիա:
Նա Պրահայի Արվեստների, Ճարտարապետության և Դիզայնի Ակադեմիայում ստացել է անիմացիայի և կինոյի մագիստրոսի կոչում և այժմ աշխատում է իր հետազոտության վրա՝ Յան Էվանգելիստա Ուստի նադ Լաբեմի համալսարանի մեդիա ատելիեում:Արվեստագետը սկսել է այս հետազոտությունը - «Բուժման ժամանակակից արվեստը (2019–)» - երբ նա ապրում էր իր կյանքի ամենածանր շրջանը, երբ տառապում էր անքնությունից, դեպրեսիայից, մաշկի գրգռվածությունից, գլխացավերից և մարմնի ցավից։
Նա ամուր կապ է զգում բնության, և հատկապես ծառերի հետ։ Նա իրեն նույնացնում է մոլորակի ծառերի արմատների հետ: Արվեստագետը ցանկանում է բուժել մոլորակը երգի և պարի միջոցով և ցանկանում է կիսվել մաքրված, ջերմ էներգիայով հանդիսատեսի հետ, որը գուցե իր պես դժվար ժամանակներ է անցել:
Արվեստագետի պրակտիկան ներծծված է հոգևոր կյանքի համընդհանուր ցանկությամբ, ավելի բարձր ուժին կամ բանականությանը հասնելու հետաքրքրությամբ:
Categories
ՋԵՆԱ ՋԱՆԳ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԱԳԵԴԻ ՀԵՏ
