Categories
Artist Talks Աշխատարաններ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՐՖՈՐՄԱՆՍ ԱՐՏԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ - Կայքի մեկնարկ /հանդիպում

Հանդիպում հայկական պերֆորմանս արտի արխիվացման շուրջ:
Միասին վերհիշենք ու կրկին վերապրենք տարիների իրականացրածը:

Հանդիպումը նվիրում ենք Համլետ Հովսեփյանի հիշատակին:
Հանդիպման վարող՝ Մարինե Կարոյան

Մեր սիրելի ընկերների օգնությամբ և օժանդակությամբ, ամիսների աշխատանքից հետո ԱՐԷ մշակութային հիմնադրամը պատրաստ է գործարկել նոր միկրոկայք՝ «Հայկական պերֆորմանս արտի անթոլոգիա»-ն, որը նվիրված է 70-ականներից մինչև մեր օրերը հայ արվեստագետների իրականացրած հեփենինգների, պերֆորմանս արտի և պերֆորմատիվ ակտերի հավաքագրմանն ու պահպանմանը: Մենք արխիվացրել ենք բազմաթիվ նյութեր՝ անհրաժեշտության դեպքում փոխելով վիդեո ձևաչափերը VHS-ից թվային և ավելացնելով պերֆորմանսների հղացքներն ու նկարագրությունները:
Այստեղ դուք կգտնեք նաև հետազոտական նյութեր/հոդվածներ՝ ավելի խորը տեղեկություններով հայկական պերֆորմանս արտի զարգացումների, պրակտիկաների, ազդեցությունների, ինչպես նաև ոլորտի նախապատմության մասին:
Կայքում տեղ գտած հարցազրույց/ փոդքասթերը ծառայում են որպես կենդանի արխիվ, ապրած փորձառությունների ագրեգատոր, որը բացահայտվում է կատարողների և արվեստի պատմաբանների հետ մի շարք զրույցների միջոցով (հայերեն):
Այս աշխատանքը շարունակական գործընթաց է, և մենք կշարունակենք արխիվացնել ժամանակակից արվեստի այս ամենավաղանցիկ տեսակի ցանկացած վերագտած/վերահիշված պերֆորմատիվ ակտ:

Այս նախագիծը իրականացվել է Գերմանիայի Դաշնության Արտաքին Գործերի Նախարարության Օգնության Հիմնադրամի շնորհիվ:
Հատուկ Շնորհակալություն Երևանի Գյոթե Կենտրոնին՝ աջակցության համար: