Categories
Փառատոններ Աշխատարաններ

ԱԼԵՔՍԻՍ ՓԱՈՒԼ - ՀԱՄԵՐԳ ԵՎ ԶՐՈՒՅՑ

ԱԼԵՔՍԻՍ ՓՈԼԸ ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ և արվեստագետ է։ Նրա ստեղծագործությանը բնորոշ է բանաստեղծական ձևը։ Արվեստագետը ավելի շատ կենտրոնանում է երաժշտության վրա՝ որպես «գործիք»` իր ստեղծագործությունը կառուցելով փողոցային երգեհոնի օգտագործման շուրջ:
2014 թվականից ի վեր, ճանապարհորդությունների, կոմպոզիցիաների և տարբեր համագործակցությունների միաձուլման ժամանակակից մոտեցմամբ, Ալեքսիս Փոլը ուսումնասիրել և վերակենդանացրել է փողոցային երգեհոնը՝ իր բոլոր հնարավորություններով: Բազմաթիվ երկրներում Ալեքսիս Փոլը համագործակցել է ֆոլկ երգիչների, ինչպես նաև հնչյունային բոլոր տեսակի կատարողների հետ: Ժողովրդական և ժամանակակից երաժշտության միջև գտնվող նրա ստեղծագործությունները հնարավորություն են ստեղծում ելույթ ունենալ ազգային թանգարաններում, արվեստի հիմնադրամներում, ժամանակակից երաժշտության վայրերում և այլ տարածքներում: Նրա վերջին աշխատանքները ներառում են Disornaments (2021 -2022) նախագիծը, որ ձայնային ճանապարհորդություն է հայկական և պաղեստինյան ասեղնագործության ուղիներով, Voci dal Mondo Reale-ի գեղարվեստական ղեկավարությունը (2022) և տարբեր մենակատարումներ (2022-2023):